
Արմինֆո. Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն>,- գրել է նա:
Նշենք, որ Համաշխարհային բանկը 2020 թվականին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ - ի աճի դանդաղում մինչեւ 5,1 տոկոս ՝ 2021 և 2022թթ. մինչեւ 5,2 տոկոս արագացմամբ: ԱՄՀ-ն Հայաստանի ՀՆԱ աճ է կանխատեսում ընթացիկ տարում 4,5 տոկոսի սահմաններում, ՀՀ Կենտրոնական բանկը ՝ 6,7-7,2 տոկոս միջակայքում:
