Արմինֆո. Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար:
Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին: Ըստ այդմ՝ լրացումների արդյունքում կավելանան ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների: «Կառավարության աջակցության նաև այս երեք գործիքների համադրությամբ մենք կարծում ենք՝ մեծամասամբ ծածկում ենք այն անհրաժեշտությունը, որ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասել է նախարարը:
Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ տվյալ գործունեության զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին համար ձևավորել են կողմնորոշիչ քարտեզներ, թե Հայաստանում հաջորդ վեց ամիսների ընթացքում որտեղ կարող է սպանդանոցներ ունենալու պահանջ առաջանալ: «Սա ավելի շատ իրազեկելու նպատակ ունի, որպեսզի կարողանան փաստացի գործող և ներկայում կառուցման ընթացքում գտնվող սպանդանոցների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալ և կայացնել ներդրում անելու որոշումներ»,-նշել է նախարարը և հավելել, որ հանրապետությունում ներկայում գործում է 38 սպանդանոց, կառուցվում է ևս 24-ը:
![]() | 4.44 | 0.03 |
![]() | 388.20 | 0.15 |
![]() | 416.27 | -0.15 |
![]() | 492.43 | 1.04 |
![]() | 284.17 | 0.38 |
![]() | 24.35 | 0.02 |
![]() | 53.45 | 0.00 |
![]() | 434.47 | -0.03 |