
Արմինֆո.Այս տարվա հունիսի 1-ից հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողը կսկսի Հայաստանից Կիպրոս չվերթներ իրականացնել։ Ինչպես հաղորդել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, Երևան-Լառնակա չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
Ավելի վաղ Արմինֆոն, վկայակոչելով Wizz Air-ի կորպորատիվ կապերի գծով տնօրեն Անդրաս Ռադոյին, հաղորդել էր, որ 2020 թվականի ապրիլից ավիաընկերությունը մուտք կգործի հայկական ուղևորափոխադրումների շուկա: Նա պատմել է, որ ընկերությունը սկզբնական փուլում գործարկում է երկու ուղղություն՝ Վիեննա-Երևան-Վիեննա և Վիլնյուս -Երևան-Վիլնյուս։ Մասնավորապես, դեպի Վիեննա կանոնավոր թռիչքները կմեկնարկեն ապրիլի 3 - ից (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին), իսկ դեպի Վիլնյուս՝ ապրիլի 5-ից (Չորեքշաբթի եւ շաբաթ օրերին): Մեկ ուղղությամբ տոմսի նվազագույն արժեքը 24.99 եվրո է (ներառյալ ձեռքի ուղեբեռը): Նրա խոսքով ՝ ընկերությունը հետագայում կընդլայնի Երեւանի "Զվարթնոց"օդանավակայանից թռիչքների աշխարհագրությունը:
Նշենք, որ Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բուդապեշտում։ 15-16 տարվա ընթացքում ուղևորների թիվը հասել է տարեկան 225 միլիոնի։ Ընկերությունը շահագործում է A321neo տիպի 120 ինքնաթիռ։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 153 օդանավակայաններ։ Wizz Air-ը հանրային ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակվում են Լոնդոնի բորսայում (LSE), կապիտալիզացման մակարդակը հասնում է 5 մլրդ եվրոյի: