Ուրբաթ, 7 Փետրվարի 2020 19:12

Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը

Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը

Արմինֆո.Երևանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափներն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch և BridgeSoft:

Պաշտոնական բացմանը թիմերի անդամները ծանոթացել են միմյանց և գործող ներդրողների հետ։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ իրականացվող Beeline ստարտափ ինկուբատորում լավագույն արդյունքներ գրանցող թիմերը  ներդրումներ են ներգրավում բիզնես հրեշտակների կողմից:

«Յուրաքանչյուր շրջափուլին ընտրում ենք 4 կամ 5 թիմ, ուսումնասիրում իրենց աճին խոչընդոտող հանգամանքները ու խնդիրները։ Այնուհետև ներգրավում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին, որպեսզի օգնենք մեր ստարտափներին զարգանալ միջազգային շուկայում։ Նախորդ տարվա երեք շրջափուլերի ընթացքում համոզվեցինք, որ յուրաքանչյուր թիմի հետ անհատական աշխատելն ամենաարդյունավետ լուծումն է», - նշել է Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը։ 

«Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ ընդունել երիտասարդ հայ ձեռներեցների նոր խմբեր, ովքեր վստահաբար ինկուբատորի թիմի  և BANA-ի մեր գործընկերների ու ներդրողների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեն ու արագ կաճեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շուկայում: Վստահ եմ, որ նախորդ թիմերի հետ աշխատելու փորձը մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ աշխատանք կատարել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլն ավարտած երկու թիմ՝ EasyDMARC-ը և Lucky Carrot-ը, փետրվարի 24-ից 27-ը Beeline-ի աջակցությամբ կմեկնեն Բարսելոնա։ Թիմերի համահիմնադիրները կմասնակցեն Mobile World Congress-ին` աշխարհի ամենամեծ միջազգային մոբայլ միջոցառմանը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000