Շաբաթ, 8 Փետրվարի 2020 11:25
Ալեքսանդր Ավանեսով

Ռայանէյրը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս

Ռայանէյրը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս

Արմինֆո. Փետրվարի 7-ին Ռայանէյր ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։ Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։

 

Նշենք, որ Ռայանէյր ավիաընկերությունը հայտարարել է չվերթեր դեպի Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, Սալոնիկ, Աթենք, ինչպես նաև Պաֆոս։ Վերոնշյալ ուղղությունների միջոցով ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 190,000 նստատեղ:

 

<Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 13-րդ ուղղությունը>,-նշվում է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ: