Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020 15:09
Կարինա Մելիքյան

Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ֆինանսական ցուցանիշներով

Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ֆինանսական ցուցանիշներով

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես՝ ակտիվների, հաճախորդների հանդեպ պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի և զուտ շահույթի գծով:

Այս մասին ասվում է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի, բանկի ակտիվները 2019 թվականին աճել են 24% - ով՝ մինչև 968.1 մլրդ դրամ, որի կառուցվածքում 585.7 մլրդ դրամը վարկային ներդրումներ են՝ 7% տարեկան աճով:

 

Բանկի ընդհանուր պարտավորությունները հաշվետու տարվա ընթացքում աճել են 26% - ով՝ կազմելով 866.9 մլրդ դրամ, որից 647.8 մլրդ դրամը հաճախորդների հանդեպ պարտավորություններն են, որոնք տարեկան կտրվածքով աճել են 44% - ով:

 

2019 թվականը Ամերիաբանկն ավարտել է 12.1 մլրդ դրամ զուտ շահույթով՝  հաշվետու ժամանակահատվածում այն ավելացնելով 15% - ով:

 

Ամերիաբանկը նաեւ Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում պահպանում է առաջատարությունը որպես խոշոր հարկ վճարող ՝ 2019 թվականի հարկերի գծով պետական գանձարան վճարելով 8.56 մլրդ դրամ: