Արմինֆո.Փետրվարի 12-ին, ժամը 21: 00-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը կվերսկսի էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանց: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Նրա ասելով, կայանը կանգնեցվել էր երեք օր առաջ՝ մի շարք տեխնիկական հարցեր լուծելու նպատակով։ Ընդ որում, նորմերից որեւէ շեղման կամ անվտանգությանն առնչվող խնդիրների մասին խոսքի չկա: Գլխավոր տնօրենը նշել է, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում ԱԷԿ-ը կհասցվի բեռնման նվազագույն մակարդակի եւ երեկոյան ժամը 9-ին մոտ կմիացվի երկրի էներգետիկ ցանցին:
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում երկրի էներգետիկ հատվածում ՝ էլեկտրաէներգիա մատակարարելով ամենացածր սակագնով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հավաստմամբ, ԱԷԿ-ի պարապուրդի մեկ օրը Հայաստանի համար արժե 230 մլն դրամ ։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |