
Արմինֆո. Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության աճի վրա ։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավոր Արման Աբովյանի հարցին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ աշխարհն իր մտահոգությունն է հայտնում Չինաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Bloomberg գործակալությունը նշում է, որ համաճարակի հետեւանքով ՉԺՀ-ում կանխատեսվող ՀՆԱ-ի 6 տոկոս աճի տեմպերը կհայտնվեն 4,5 տոկոսի սահմաններում: Դա, նախարարի խոսքով, նշանակում է, որ Չինաստանի տնտեսության մի շարք ճյուղեր կարող են բախվել ճգնաժամի հետ և դրանով իսկ լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա ։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, նրկա պահին բացակայում են գործոններ, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա: Խոսքը հիմնականում վերաբերում է հնարավոր ազդեցության երեք ուղղություններին ՝ Չինաստանը պղնձի համաշխարհային խոշորագույն սպառողն է, որին բաժին է ընկնում պղնձի արտադրության ամբողջ արտադրանքի մինչեւ 50 տոկոսը։ Մեկ այլ գործոն կարող է դառնալ զբոսաշրջիկների թվի կրճատումը, ինչպես նաեւ Չինաստանի ազդեցությունը նավթի եւ նավթամթերքի համաշխարհային շուկայի վրա: <Բայց բոլոր երեք դեպքերում Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը էական չի լինի>,- կանխատեսել է հայ նախարարը: