
Արմինֆո.Ռումինիայի Tarom պետական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Հայաստան թռիչքները։ Այս մասին փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
Նրա խոսքով՝ ռումինական ավիափոխադրողի հայաստանյան շուկայից հեռանալը կապված է ավիաընկերության ֆինանսական խնդիրների հետ։ Վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ փոխվել է վեց ղեկավար։ Կոմիտեի ղեկավարը նշել է, որ գերատեսչությունը մշտական կապի մեջ է Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հետ, եւ հույս կա, որ երկու երկրների միջեւ ավիաչվերթները կվերսկսվեն:
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ ռումինական Tarom ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլի 3-ին իրականացրել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը՝
ավիաընկերության հետ Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման շուրջ պայմանավորվածության համաձայն: Թռիչքներն իրականացվում էին են շաբաթական երկու անգամ։
Ազգային ավիափոխադրող Tarom ավիաընկերությունը Ռումինիայի խոշորագույն և ամենահին ավիաընկերությունն է և SkyTeam միջազգային դաշինքի անդամ է: