Արմինֆո. Հարցն այն չէ, թե արդյոք մեզ պետք է ազգային ավիափոխադրող, հարցն այն է, թե ինչպես ստեղծել ավիաընկերություն, որը կարողանա լինել մրցունակ։ Այդ մասին փետրվարի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
Նա ընդգծել է, որ կարող է լինել իրավիճակ, երբ տվյալ ավիաընկերության ինքնաթիռները թռչեն կիսադատարկ: "Հարցն այն է, թե արդյոք մենք՝ որպես պետություն, պատրաստ ենք վճարել այդ ավիաընկերության ծախսերը։ Մենք բոլորս շատ ենք ուզում, որ երկրում հայտնվի ազգային ավիափոխադրող, որը մրցունակ լինի։ Բայց ողջ հարցն այն է, որ այս շուկայում մրցակցությունն աճում է։ Աշխարհում ընթանում է ավիափոխադրողների կոնսոլիդացում, քանի որ մրցակցությունն անընդհատ ուժեղանում է։ Եվրոպայում ավիաընկերությունների թիվը շուտով կնվազի, դրանք կմիավորվեն։ Արդյունավետ աշխատանքի համար Նրանց հարկավոր է ունենալ 200-300 ինքնաթիռ", - ընդգծել է նա։
ՔԱԿ նախագահը նաև անդրադարձել է գիշերային չվերթներին առնչվող խնդրին: "Բանն այն է, որ Հայաստանը, որպես կանոն, դիտարկվում է որպես տարանցիկ գոտի։ Պետք է այնպես անել, որ ուղեւորները կարողանան հասցնել հաջորդ չվերթին։ Հարկ է նշել, որ ավիաընկերության համար գիշերները թռչելն ավելի թանկ է։ Այսպիսով՝ խնդիրն, ընդամենը, աշխարհագրությունն է, այլ ոչ թե Հայաստանին նեղացնելու ավիափոխադրողների ցանկությունը", - ընդգծել է Ռեւազյանը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |