Արմինֆո.Հոլանդական զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի վարկավորման նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝ առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:
Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Հոլանդական զարգացման բանկի միջև ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլև կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ այն ունի նաև էներգախնայող վարկավորման բաղադրիչ։
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |