Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020 12:00

Արսեն Թորոսյանը Կորեայի Հանրապետությունում կքննարկի բժշկական ապահովագրության ներդրման ասպեկտները

Արսեն Թորոսյանը Կորեայի Հանրապետությունում կքննարկի բժշկական ապահովագրության ներդրման ասպեկտները

Արմինֆո.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած  պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին:

 

Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:

Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։