Արմինֆո.Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար:
«ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները», -ասել են Կոնվերս Բանկում:
Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ ջեռուցման և օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում /վերանորոգում/, սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային վահանակների տեղադրում և այլն:
Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից 1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչև 60 ամիս մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով:
Նշենք, որ ConverseGreen վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար» ծրագրի շրջանակում :
Վարկատեսակի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/ConverseGreen/ հղումով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |