
Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հայտնել է Հայաստանին, այսպես կոչված, 25 մլն եվրոյի չափով սուվերեն վարկ տրամադրելու մասին՝ Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար: Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։
Ինչպես հաղորդում է EBRD-ն, նախագծի շրջանակներում կֆինանսավորվի սեղմված բնական գազով աշխատող նոր ժամանակակից 12-մետրանոց ավտոբուսների գնումը:
Հաղորդվում է, որ նախագիծն ավելի լայն ծրագրի մի մասն է՝ ուղղված մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման հարցում աջակցության ցուցաբերմանը՝ ավտոբուսային պարկի թարմացման ֆինանսավորման ճանապարհով:
Նախագիծը կբարելավի հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, մինչդեռ գազային տեխնոլոգիան կնվազեցնի օդի աղտոտվածությունը՝ համաձայն ԵԱԶԲ <Կանաչ քաղաքներ> շրջանակային ծրագրի և Երևանի կողմից դեռևս 2017 թվականին հաստատված <Կանաչ քաղաք> գործողությունների ծրագրի:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

