
Արմինֆո.Ապրիլի 28-30-ը Երեւանում տեղի կունենա FINTECH 360 միջազգային խորհրդաժողովը՝ ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: Խորհրդաժողովում բանկերի, դրամական փոխանցումների համակարգերի, վճարային համակարգերի, ՏՏ ոլորտի ընկերությունների, սթարթափների ղեկավարները եւ պետական մարմինների ներկայացուցիչները կքննարկեն, թե ինչպես նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կօգնի բիզնեսի զարգացման եւ առաջխաղացման գործում:
Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն ֆինանսական ինստիտուտների հաճախորդների վարքագծային առանձնահատկությունները, հաճախորդների լոյալության բարձրացման հարցերը կոշտ մրցակցության պայմաններում, հարցն այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը եւ կրճատել ծախսերը, կիբեռանվտանգության խնդիրները: Մեծ ուշադրություն է դարձվելու "Նեոբանկեր՝ ավանդական ֆինանսական ծառայությունների դարաշրջանի ավարտը" Big Data՝ ֆինանսական մարքեթինգում; RegTech եւ կոմպլաենս- ռիսկերի կառավարումը; կարգավորիչ եւ նորարարական տեխնոլոգիաներ ֆինանսական հատվածում:
Պանելային քննարկումները և թեմատիկ կլոր սեղանները հնարավորություն կտան մասնակիցներին փորձի փոխանակում կատարել, ընդլայնել գործնական շփումների շրջանակը և ձեռք բերել նոր գործընկերներ: Խորհրդաժողովը տեղի կունենա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում: