Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է «Վարկային արձակուրդ» ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորման դեպքում: Տեղափոխելով անշարժ գույքի գրավով սպառողական վարկը Արդշինբանկ՝ հաճախորդը հնարավորություն կստանա օգտվել «Վարկային արձակուրդ»-ից, ինչը նշանակում է 0% տոկոսադրույք և անվճար սպասարկում առաջին 6 ամիսների ընթացքում:
Միաժամանակ վարկի տոկոսադրույքը գործող տոկոսադրույքից կարող է նվազել մինչև 3 տոկոսային կետ*: Դիմելով վերաֆինսանսավորման, վարկառուն կկարողանա երկարաձգել վարկի ժամկետը և թեթևացնել վարկի մարման ամսական բեռը: Վերաֆինանսավորվող վարկին ներկայացվող առաջնային պահանջն է հաճախորդի կատարած պարտաճանաչ մարումները կամ դրական վարկային պատմությունը:
Վարկի տարեկան տոկոսադրույքի շեմը նվազել է՝ դառնալով 12.12%**, մինչև 150 մլն ՀՀ դրամ սահմանաչափով և մինչև 10 տարի մարման ժամկետի հնարավորությամբ: Վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով, ընդ որում առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի, վարկի մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:
Հիշեցնենք, որ Արդշինբանկում անշարժ գույքի գրավով վարկերի վճարված տոկոսագումարներից պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback):
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
* սակայն ոչ պակաս, քան 12.12%
** տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից
***
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «2019 թվականի ամենահուսալի բանկ»:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |