Արմինֆո.Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ին։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր ցուցանիշներով, ունեցած ակտիվներով և հաճախորդների քանակով է ցույց տվել իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը:
«Ամունդի»-ն արդեն վեց տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն է այս ընկերությանը Հայաստան բերել: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013թ.-ին հիմնեց «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը:
« «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակը ակտիվների կառավարման միջոցով: Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մասին մտածելը, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա, բայց մենք կարող ենք տեսնել մի շարք բարդություններ այն երկրներում, որոնք ոչինչ չեն ձեռնարկել կենսաթոշակային խնդիրներին լուծում տալու համար: Այստեղից էլ կարելի է հետևություն անել. ավելի լավ է պլանավորել սեփական կենսաթոշակը: Բացի այդ, այս համակարգը Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս խնայել երկարաժամկետ: Եվ վերջապես համակարգը կենսաթոշակային ֆոնդերին թույլ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, իսկ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելն ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- նշում է «Ամունդի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:
«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |