Արմինֆո.Փետրվարի 21-ին Արդշինբանկն արդիականացրեց ևս մեկ մարզային մասնաճյուղ: Վաղարշապատ քաղաքի Մ. Մաշտոցի 28 հասցեում հիմնանորոգումից հետո վերստին իր դռները բացեց «Վաղարշապատ» մասնաճյուղը: Մասնաճյուղը կմատուցի Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկեր, բանկային փոխանցումներ, ավանդների ընդունում և այլն: Կգործի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով:
«Այսօր Արդշինբանկն ունի 63 մասնաճյուղ և մարզերում մասնաճյուղերի քանակով առաջիններից է բանկային համակարգում: Արմավիրի մարզում ունենք երեք ակտիվ աշխատող մասնաճյուղեր, որոնցից երկուսը գտնվում են Վաղարշապատ քաղաքում: «Վաղարշապատ» մասնաճյուղը տարին սկսում է ամբողջությամբ վերանորոգված և տեխնիկապես հագեցած, 2020 թվականի ծրագրերում է նաև «Էջմիածին» մասնաճյուղի վերանորոգումը: Մենք կարևորում ենք մասնաճյուղերի արդիականացման այս գործընթացը, քանի որ այդ կերպ ապահովում ենք սպասարկման ժամանակակից և առավել հարմարավետ պայմաններ հանրապետության նույնիսկ ամենահեռավոր շրջանների բնակչության համար», - իր խոսքում նշեց Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45: Հնարավոր հերթերից խուսափելու համար հաճախորդները կարող են ամրագրել իրենց այցելությունը Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածից ակտիվ օգտվում են ավելի քան 100,000 հաճախորդ, որոնց հնարավորություն է տրվում իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները՝ առանց Բանկ այցելելու:
***
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «2019 թվականի ամենահուսալի բանկ»:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |