Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 13:23
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. փայլուն տնտեսական տարի ենք սկսել

Վարչապետ. փայլուն տնտեսական տարի ենք սկսել

Արմինֆո. ՙՏարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՙՖեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառման մեջ:

 

ՙ2020 թվականի հունվարին գրանցվել են հետեւյալ ցուցանիշները.

Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս:
Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս:
Շինարարության աճ՝ 7.7 տոկոս:
Առեւտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս:
Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս:
Էլ. էներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս:
Արտահանման աճ՝ 20.4 տոկոս:

Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը 5.9 տոկոս: Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով:)՚, - գրել է վարչապետը: