Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից և ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:
ՙՔանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ապա ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում հետևյալ կետերի ներառմանը և ռիսկերի կառավարմանը՝
Ծրագրի մշտական համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության սահմանած պահանջներին՚, - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |