Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 17:57
Ալինա Հովհաննիսյան

2019 թ. Երևանի բազմաբնակարան շենքերի գներն աճել են տարեկան 10,8%-ով

2019 թ. Երևանի բազմաբնակարան շենքերի գներն աճել են տարեկան 10,8%-ով

Արմինֆո.Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2019թ. աճել է 10.8% - ով՝ կազմելով միջինը 315 հազար դրամ/1 քմ: Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:

 

Այսպես, գերատեսչության տվյալներով, Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանվում են Կենտրոն համայնքում՝ միջինը 607.4 հազ. դրամ /1 քմ՝ տարեկան 14.8% աճով։ Այնուհետև հաջորդում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքը, որտեղ բազմաբնակարան շենքերի գինն արձանագրվել է 415.1 հազ.դրամ/1 քմ՝ տարեկան 12% աճի դեպքում, իսկ եռյակը եզրափակում է Դավթաշեն համայնքը ՝ 11.2% տարեկան աճով, մինչև 318.9 հազ. դրամ/1 քմ:

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակարանի քառակուսի մետրը կազմել է միջինը 177.3 հազ. դրամ ՝ տարեկան 7.2% աճով:

 

Մայրաքաղաքում անշարժ գույքի գների աճ է արձանագրվել նաև Քանաքեռ - Զեյթուն համայնքում ՝ 10.3% - ով, մինչև 306.2 հազ.դրամ, Նոր Նորք համայնքում ՝ 10.3%-ով, մինչև 267.7 հազ. դրամ, Էրեբունի համայնքում ՝ 7% - ով, մինչև 270.5 հազ.դրամ, Շենգավիթ համայնքում ՝ 8.8% - ով, մինչև 275.7 հազ. դրամ, Աջափնյակ համայնքում ՝ 13.9% - ով, մինչև 286.1 հազ.դրամ, Մալաթիա-Սեբաստիա  համայնքում՝ 10,7% - ով, մինչև 266.3 հազ. դրամ/1 քմ և Ավանում՝ 6,5% - ով, մինչև 273.9 հազ. դրամ/1 քմ:

 

Ըստ Պետական կոմիտեի տվյալների, Երևանում 2019 թ. իրականացվել է բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի 11 212 գործարք, ինչը 4,2% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից:  Այդ գործարքների առյուծի մասը՝ 20,8 տոկոս, բաժին է ընկել Կենտրոն համայնքի բազմաբնակարան շենքերին, իսկ չնչին բաժինը ՝ 0,4 տոկոսը՝ Նուբարաշեն համայնքին:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անշարժ գույքի շուկայի մասնակիցները նշել են, որ գների աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ պատմական հայրենիքում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ ափյուռքի աճող հետաքրքրությունը, թեև գործարքներում օտարերկրացիների մասնաբաժինը կազմում է շուրջ 10%, <հեղափոխական ոգևորության> գործոնը, որը կապված է երկրի տնտեսության զարգացման լավատեսական սպասումների հետ և, իհարկե, անշարժ գույքի շուկան կրկին շահութաբեր ներդրումային գործիքի վերածած՝ հիփոթեքային վարկերի հետագա էժանացումն ու 40% աճը: