Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 21:23
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առողջարանային քաղաքների շրջանում անշարժ գույքին առնչվող գործարքների գծով առաջատարը Դիլիջանն է

Հայաստանի առողջարանային քաղաքների շրջանում անշարժ գույքին առնչվող գործարքների գծով առաջատարը Դիլիջանն է

Արմինֆո. Դիլիջանում անշարժ գույքն առավել մեծ պահանջարկ ունի Հայաստանիլ առողջարանային քաղաքների շրջանում, ինչպես վարձակալության, այնպես էլ առքուվաճառքի գործարքների առումով: Այդ են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2019 թվականի ամփոփիչ տվյալները։

 

Հաշվետու ժամանակահատվածում Դիլիջանում կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի 377 գործարք, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 47.8% - ով, ինչպես նաև՝  122  վարձակալության գործարք ' 12.2%  տարեկան անկումով:  Ընդ որում, 2019 թվականին Դիլիջանում անշարժ գույքի գներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով 118.8 հազ. դրամ/ 1քմ:

 

Դիլիջանին հետևում է Ծաղկաձորը, որտեղ առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 55,1 տոկոսով, իսկ անշարժ գույքի վարձակալության գործարքներինը' 9,4 տոկոսով, կազմելով, համապատասխանաբար, 107 եւ 35: Սակայն Ծաղկաձորում անշարժ գույքի գները նվազել են՝ կազմելով 281 հազար դրամ/1 քմ ՝ 1,4% տարեկան անկումով։

 

Առողջարանային քաղաքների ցանկը եզրափակում Է Ջերմուկը, որտեղ ողջ 2019 թվականի ընթացքում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 71 գործարք (տարեկան 34,9% անկում) և 17 վարձակալական գործարք (տարեկան 29,2% անկում)։ Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Ջերմուկում անշարժ գույքի գները փոքր-ինչ նվազել են' կազմելով 105.2 հազ.դրամ/1 քմ, ինչը 0,9% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից: