Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 14:44
Ալինա Հովհաննիսյան

Հայկական տեքստիլը ներկայացվել է Արեւելյան Եվրոպայի առաջատար ցուցահանդեսում

Հայկական տեքստիլը ներկայացվել է Արեւելյան Եվրոպայի առաջատար ցուցահանդեսում

Արմինֆո. Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին, որը մեկնարկել է Փետրվարի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից,  քառօրյա ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի առաջատար հայկական 15 ընկերություններ։

 

Ցուցահանդեսը համարվում է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում տարվա ընթացքում կազմակերպվող ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 30 երկրներից տարբեր ընկերություններ ավելի քան 1700 հավաքածուներ են ցուցադրում և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։  Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 22000 հազար մասնագիտացված այցելուներ։

 

Ցուցահանդեսին ՀՀ պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, նախանշելով ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքները, նշել է․ «Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ արտադրանքով յուրահատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանի այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։

 

Ցուցահանդեսի հայկական տաղավարում շրջայց է կատարել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Հայկական ընկերությունների մասնակցությանն օժանդակություն է ցուցաբերել նաև ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն իր 5900BC հագուստի ապրանքանիշով։

 

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019 թ․-ի ծրագրի» շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
03.07.2020
RUB6.81-0.07
USD483.840.48
EUR543.30-2.17
GBP602.38-2.59
CAD356.470.82
JPY45.020.03
CNY68.500.00
CHF511.13-1.18



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000