Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացված հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով արտոնություններից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կենցաղային կրակայրիչների արտադրության համար, ործունեություն է ծավալելու Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է իրականացնել ևս 170 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 140.5 մլն դրամ, որից 55.5 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 70 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 15 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |