Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը երկաթուղում ամեն շաբաթ անցկացվող արտագնա այցերի ընթացքում ծանոթանում է Ընկերության տարբեր ձեռնարկությունների և ստորաբաժանումների աշխատանքին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, այցերի ընթացքում Ա.Մելնիկովը հատուկ կարևորում է շարքային աշխատողների կենցաղային պայմանների մակարդակի կատարելագործումն ու աշխատանքի անվտանգության պայմանների պահպանումը: Իրենց կարգապահությամբ ու պատասխանատվությամբ աչքի ընկնող աշխատողները պարգևատրվում են:
Այցերի ժամանակ ընկերության ղեկավարն արդեն այցելել է Գյումրիի տարածաշրջանում գտնվող մի շարք արտադրական օբյեկտներ, էներգամատակարարման ու էլեկտրաֆիկացման, կապի ու ավտոմատիկայի ձեռնարկությունները, զրուցել աշխատողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Նման ստուգումների նպատակներից է երկաթուղայինների աշխատանքի պայմանների, գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի կատարելագործումը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնումը հնարավոր խախտումների կանխարգելման նպատակով:
Ճանաչողական այցերի ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը նախատեսում է մամլո ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացնել ընկերությունում տիրող իրավիճակը և նոր ղեկավարության տեսլականը արդի խնդիրների լուծման վերաբերյալ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |