Արմինֆո. Հայաստանի կառավարությունը գերակա նշանակություն է տալիս Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Այս մասին փետրվարի 27-ին Երեւանում "Հայաստանի ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները" պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Նունե Ալեքյանը։
Նրա խոսքով՝ երկրում ատոմային ոլորտի զարգացման առաջնահերթությունը նախանշված է նաեւ Մինչեւ 2040 թվականը հայրենական էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ: Բաժնի պետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ ներկայում Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը երկարաձգելու ծրագիր: Նշված ժամկետում համապատասխան հետազոտություններ անցկացնելուց եւ դրական արդյունքներ ստանալուց հետո բլոկի շահագործման ժամկետը կերկարացվի մինչեւ 2036 թվականը: Ծրագրի հիմնական և որոշիչ ուղղություններից է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը և սպառողներին մատչելի գներով էլեկտրաէներգիայի ապահովումը: Այս համատեքստում Հայաստանի համար, հաշվի առնելով նավթի ու գազի պաշարների բացակայությունը, ատոմակայանի հարցը բացառիկ նշանակություն է ձեռք բերում ։ Բացի այդ, կայանի առկայությունը հանրապետությանը թույլ է տալիս օգտագործել գազի փոքր ծավալներ ՝ միաժամանակ էական ազդեցություն չթողնելով շրջակա միջավայրի վրա։
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու անհրաժեշտությունը բաժնի պետի պաշտոնակատարը հիմնավորել է դեռևս նոր կայանի կառուցման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Նրա հավաստմամբ, երկրի կառավարությունը հակված է ոչ մեծ մոդուլային ԱԷԿ-ների կառուցման նախագծին: Նա հույս է հայտնել, որ 2036 թվականին այդ խնդիրը կգտնի իր լուծումը։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |