Արմինֆո.Բանկային ծառայությունների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ կառաջարկի Արդշինբանկի Գորիսի Գ. Տաթևացի-9 հասցեում գտնվող «Գորիս» մասնաճյուղը, որը հիմնանորոգումից հետո փետրվարի 18-ին պաշտոնապես բացեց իր դռները:
Վերանորոգված և տեխնիկական ժամանակակից միջոցներով համալրված մասնաճյուղում ներդրված է հերթերի սպասարկման նոր համակարգ, որն առավել հեշտացնում է ծառայություններից օգտվելը: Մասնաճյուղի տարածքում կգործեն 24/7 ինքնասպասարկման տերմինալներ, ինչը հնարավորություն կընձեռի հաճախորդներին ցանկացած ժամի ինքնուրույն իրականացնել բանկային տարբեր գործարքներ, այդ թվում վարկերի մարումներ, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:
Սյունիքի մարզում Արդշինբանկն ունի հինգ մասնաճյուղ՝ Կապան, Մեղրի, Սիսիան Քաջարան և Գորիս քաղաքներում, որից չորսն արդեն ամբողջովին վերանորոգվել են և համապատասխանեցվել ներկայացվող ժամանակակից պահանջներին:
***
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |