
Արմինֆո. Հայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը տեղի կունենա 2021 թ. փետրվարից:
Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման մասին օրենքն ընդունվել է դեռեւս 2018 թվականին, եւ դրանում նախատեսված են անցումային ժամանակաշրջանի ժամկետներ: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ներքին շուկան կգործարկվի 2021 թվականի փետրվարից ։ Փոխնախարարի խոսքով ՝ այդ ժամկետում կավարտվեն անհրաժեշտ ծրագրերի եւ տեխնիկական կարգավորումների մշակման աշխատանքները։ Ծրագրի կիրառման արդյունքում գեներացիայի օբյեկտներ էլեկտրաէներգիայի 10% ազատ վաճառքի հնարավորություն կունենան:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանման շուկայի ազատականացմանը, ապա այստեղ, փոխնախարարի խոսքով, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն։ Մասնավորապես, եթե Վրաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում, ապա Հայաստանը պետք է անջատի իր տարածքի <կղզյակում> էլեկտրամատակարարումը ՝ Տավուշում կամ Լոռիում։ Զուգահեռ ռեժիմով աշխատելու հնարավորություն չկա, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում ։ Բայց դա չի նշանակում, որ այդ աշխատանքն անհնար է, Հայաստանն աշխատում է Վրաստանի հետ այդ ռեժիմներում, և տարին մեկ կամ երկու անգամ գործընթացը իր շարունակությունն է գտնում։ Զուգահեռ ռեժիմը կարող է գործարկվել 2023-2024թթ., երբ կավարտվի Իրան - Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ 2018 թվականին Վրաստանի ուղղությամբ օդային գծի շինարարությունը դադարեցվել էր նախորդ կառավարության կողմից: Հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց ծրագրի իրականացումը շարունակել տեխնիկական որոշ փոփոխություններով։ Նախագծի տեխնիկական խորհրդատուի հետ քննարկվում են նոր մրցույթների կազմակերպման հարցերը: