Արմինֆո.Հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստեղծել PIN կոդ։
Քարտային նոր մշակույթի մասին հայտարարած IDBank-ը բացի նոր քարտատեսակներից առաջարկում է նոր՝ արդիական լուծումներ. hաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները՝ IDBank-ն այլևս քարտի հետ թղթային PIN կոդ չի տրամադրում։ Հաճախորդն ինքն է ակտիվացնում քարտը բանկոմատի միջոցով և ստեղծում է PIN կոդ, ինչը, բացի հարմարավետությունից, ապահովում է նաև տեղեկատվական անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ։
Ծառայությունն առայժմ հասանելի է IDBank-ի, Ամերիաբանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և նման հնարավորություն ունեցող այլ բանկոմատներում։ Քարտի ակտիվացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է տվյալ քարտատեսակի պայմաններում՝ Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am:
Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող թվային ծառայություններն ու նոր լուծումներ առաջարկում հաճախորդի հարմարավետության համար։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |