
Արմինֆո.Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ։
«Beeline-ը շարունակում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին։ Մենք ձգտում ենք ոչ միայն շահավետ փաթեթներ առաջարկել, այլ նաև բաժանորդներին հնարավորություն տալ ձեռք բերել հասանելի և որակյալ սարքավորումներ։ Այս սմարթֆոնն ունի հզոր մարտկոց և հիասքանչ նկարող տեսախցիկներ, ինչը կբավարարի ցանկացած ոլորտում աշխատող մարդու պահանջները։ Իսկ Beeline-ի կողմից տրամադրվող քեշբեքը, համոզված եմ, հաճելի նվեր կլինի յուրաքանչյուր գնորդին», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Xiaomi Redmi 8-ն աշխատում է Android 9 (Pie) համակարգով։ Սմարթֆոնի ակնհայտ առավելություններն են 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև որակյալ տեսախցիկները՝ դիմայինը՝ 8, հիմնականները՝ 12 և 2 մեգապիքսել։ Սմարթֆոնի մարտկոցի ծավալը կազմում է 5000 mAh։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

