Արմինֆո.Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:
«Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է: 2017թ-ից ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ»,- ասել են Կոնվերս Բանկում:
Այսուհետ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ծրագրի շրջանակում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկավորում է իրականացվելու տարեկան սկսած 10,5% անվանական տոկոսադրույքով*:
Էներգաարդյունավետ , ինչպես նաև մարզերում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկերի անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 9 % **:
Իսկ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցության շրջանակում հիփոթեքային վարկավորում է իրականացվելու 11,5 % անվանական տոկոսադրույքով*:
Բոլոր վարկատեսակները տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով; Վարկի առավելագույն գումարը, կախված վարկատեսակից, 35 մլն- 60 մլն դրամ է:
Վերը նշված պրոդուկների շրջանակում վարկավորման մանրամասները, ինչպես նաև դրանց փաստացի տոկոսադրույքները հասանելի են հետևյալ հղումներով՝
* https://www.conversebank.am/hy/armenian-resident/
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |