Ուրբաթ, 6 Մարտի 2020 18:11
Ալինա Հովհաննիսյան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկում է Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկում է Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը

Արմինֆո. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հրավերով փետրվարի 26-28-ը Տոկիոյում մասնակցել են World Smart Energy Week 2020-ին:

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկում է Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը: Այս առումով, որպես համագործակցության առաջնային ոլորտ նշվում է էներգետիկայի ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը և խելացի լուծումները կարող են հավելյալ արժեք ստեղծել:

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը, ով հայաստանյան պատվիրակության կազմում Տոկիո էր մեկնել, նշում է, որ այցը շատ կարևոր էր հատկապես ասիական երկրների հետ համագործակցություն հաստատելու և էներգետիկայի ոլորտում խելացի լուծումներ ներառելու հնարավորությունները քննարկելու առումով: Տոկիոյում խոսվել է նաև ճապոնական համալսարանների հետ համագործակցության մասին, որտեղ էներգետիկայի ոլորտում կան համապատասխան ֆակուլտետներ:

 

«Կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է սկսել հենց համալսարաններից: Չափազանց կարևոր է Տոկիոյի և Հայաստանի հետազոտական ինստիտուտների և համալսարանների մասնակցությամբ միասնական ծրագրեր իրականացնելու համար համագործակցության հաստատումը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փորձի փոխանակման նոր հնարավորությունների ստեղծումը: Անհրաժեշտ է գտնել մասնավոր և հանրային ոլորտից համապատասխան գործընկերներ, մեծ խաղացողներ»,- նշում է Ամալյա Եղոյանը:

 

Հայաստանյան պատվիրակությունը Տոկիոյում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպանի, ԱԶԲ ինստիտուտի ներկայացուցիչների, բանկի Ճապոնիայի ներկայացուցչի հետ: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային ծրագրերի պատասխանատուն, ով ևս ընդգրկված էր պատվիրակության կազմում, իր հերթին ներկայացրել է ոլորտում նախարարության առաջնահերթությունները, հավելելով, որ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ներուժի ապակենտրոնացումը դեպի ոչ տեխնոլոգիական, բայց Հայաստանի համար գերակա ճանաչված ոլորտներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000