Արմինֆո. Չնայած ֆինանսական բարդություններին ՝ 2020 թվականը Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից բավականին արդյունավետ կլինի։ Այս մասին մարտի 11 - ին <Տարածաշրջանային ինտեգրացիա, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ> (Մոսկվա-Երեւան-Մինսկ-Քիշնեւ) տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Այս առնչությամբ նա ընդգծել է, որ ԵԱԶԲ-ն շահագրգռված է Հայաստանի բանկերի հետ համագործակցության ընդլայնմամբ, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Բելյանինովը հայտնել է, որ 2020 թ. ծրագրերում Հայաստանին վերաբերող մի քանի նախագիծ կա։ Սակայն, մանրամասները ԵԱԶԲ-ի ղեկավարը չի բացահայտել, քանի որ նախագծերը, նրա խոսքով, դեռեւս չեն անցել բանկի բոլոր վարկային կոմիտեները:
Ընդ որում, նա բարձր է գնահատել Հայաստանի բանկային համակարգի վիճակը ՝ այդ գործընթացում մեծապես ընդգծելով Կարգավորողի դերը: Բելյանինովը նշել է, որ այսօր ԵԱԶԲ-ն համագործակցում է Հայաստանի որոշ առևտրային բանկերի, մասնավորապես ' Ամերիաբանկի, Կոնվերս Բանկի և Արդշինբանկի հետ: Սակայն, համատեղ նախագծերը, որոնք կապված են ՓՄՁ վարկավորման հետ, նրա խոսքով, այնքան էլ տարողունակ չեն ՝ հաշվի առնելով կիրառվող ավելորդ զգուշավորությունը։
Բացի այդ, Բելյանինովը հիշեցրել է բանկի կողմից <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ 17 մլն դոլար ծավալով ֆինանսավորման, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարտատոմսերի ձեռքբերման մասին: Խոսելով Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության ՝ ԶՊՄԿ - ի պարտատոմսերի հետ գործարքի մասին, որոնց թողարկումն իրականացվել է անցյալ տարվա հոկտեմբերին ՝ 50 մլն դոլար ընդհանուր գումարով, ԵԱԶԲ-ի ղեկավարն ընդգծել է. <Մենք մտադիր ենք ավելի սերտ աշխատել, այդ թվում ՝ ֆինանսավորելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը: Քանի որ շուկան շատ հեռանկարային է, և կցանկանայինք մասնակցել>:
Նշենք, որ 2019 թվականի կեսի դրությամբ Հայաստանում ԵԱԶԲ-ի կուտակած ներդրումային պորտֆելը կազմում է $208 մլն: Ընթացիկ ներդրումային պորտֆելը մոտ $91 մլն է:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |