
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղները սկսել են ավելի արագ կորցնել գինը՝ մեկշաբաթյա կտրվածքով արագացնելով գների անկումը 0,1 տոկոսից մինչեւ 4,7 տոկոս: Ընդ որում, վայրընթաց միտումը նկատվում է բոլոր թանկարժեք մետաղների առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո - ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության <Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան> գործակալությունից, 2020 թվականի մարտի 9-15-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ բացթողնման գները՝ 1 գրամ ոսկի (չափիչ ձուլակտորներ)՝ 25 281,72 դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն 2,7% աճից 0,3 անկում), արծաթը՝ 264,38 դրամ (շաբաթական դինամիկայի արագացում 0,6%-ից մինչև 4,9%), պլատինը՝ 13 449,35 դրամ (շաբաթական անկման արագացում 5,8%-ից մինչև 6%) եւ պալադիումը՝ 38 659,10 դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն՝ 3,3% աճից մինչև 7,5% անկում):
Միջազգային բորսաների տվյալներով ՝ 2020թ. մարտի 11-ին, ժամը 116:43-ին, ոսկու տրոյական ունցիայի գինը կազմել է 1665.4 դոլար (օրական անկումը 0,07%), արծաթինը՝ 17.02 դոլար (օրական անկում 0,06%), պլատինը՝ 880 դոլար (առանց օրական փոփոխությունների) և պալադիումը՝ 2 420 դոլար (օրական անկումը 0,21%):