Հինգշաբթի, 12 Մարտի 2020 17:43

Բելառուսն ակնկալում է 2020 թ. Հայաստանի հետ պրանքաշրջանառության ավելացում

Բելառուսն ակնկալում է 2020 թ. Հայաստանի հետ պրանքաշրջանառության ավելացում

Արմինֆո.  Բելառուսը հուսով է, որ 2020 թվականին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կավելանա։ Այս մասին մարտի 12-ին լրագրողներին հայտնել Է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

 

Նախարարը նշել է, որ 2019 թվականին երկու երկրների միջեւ փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնին ՝ կազմելով 83 մլն դոլար: <Մենք մեր առջեւ նշաձող ենք դնում ընթացիկ տարվա համար մոտենալ 100 մլն դոլարի ցուցանիշին>, - հայտարարել է նա: Դրոժժան տեղեկացրել է, որ մարտի 12-ին Երեւանում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում քննարկվել են փոխգործակցության տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, բելառուսական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանի Հանրապետություն բելառուսական գյուղտեխնիկայի մատակարարման հնարավորությունը, այդ թվում՝ օգտագործելով այնպիսի ֆինանսական մեխանիզմներ, ինչպիսին լիզինգն է: <Մենք նաեւ քննարկել ենք Հայաստանից Բելառուս որակյալ սննդամթերքի մատակարարման հարցերը>, - ասել է նա:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Բելառուսի հետ չափազանց արդյունավետ համագործակցում է նաև ԵԱՏՄ շրջանակներում: Նրա խոսքով ՝ Բելառուսի գործարար հատվածի ներկայացուցիչները շահագրգռված են համագործակցության այնպիսի հեռանկարային նորարարական ուղղություններով, որոնք ուղղված կլինեն ոչ միայն հայկական ներքին շուկային, այլեւ՝ հարեւան երկրներին: Ընդ որում, ինչպես նշվել է, Դրոժժայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարվի հնարավորը երկու երկրների գործարարների նախագծերի առաջմղման, ինչպես նաեւ հարցերի արագ եւ հիմնավոր լուծման համար:

 

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, սպորտի եւ առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ միջհամայնքային փոխգործակցության զարգացման եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ասպեկտներին: Հավելենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2019 թվականին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 67.5 մլն դոլար ՝ 33.6% տարեկան աճով: Արտահանումն աճել է 49.2 տոկոսով ՝ մինչեւ 17.8 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 28.8 տոկոսով ՝ մինչեւ 49.7 մլն դոլար: