Արմինֆո.Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր՝ սկսած 10.28% փաստացի տարեկան տոկոսադրույքից, մինչև 150 մլն ՀՀ դրամ սահմանաչափով կամ համարժեք արտարժույթով և 15 տարի մարման առավելագույն ժամկետով:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv և https://goo.gl/4QXUze կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |