Երեքշաբթի, 17 Մարտի 2020 13:39
Ալինա Հովհաննիսյան

Փաշինյան. Հայաստանը ռեսթարթի համար զգալի տնտեսական ներուժ է կուտակել

Փաշինյան. Հայաստանը ռեսթարթի համար զգալի տնտեսական ներուժ է կուտակել

Արմինֆո. Կառավարության ղեկավարը կոչ է արել հանգստություն պահպանել, ընդգծելով, որ այսօրվա ճգնաժամը զրոյական կետ է, որից կարելի է կառուցել նոր իրականություն: "Մեր փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է և կարող է կառավարվել երկարաժամկետ կտրվածքով" ։ Այդ մասին մարտի 17-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

"Վստահ եմ, որ այս իրավիճակից դուրս կգանք ավելի ուժեղ, մրցունակ

և գրագետ, իսկ որպես հասարակություն  և ժողովուրդ դառնանք ավելի միասնական", - ընդգծել է նա: Այդ կապակցությամբ վարչապետը նշել է, որ 2018-2019թթ. գործունեության արդյունքներով Հայաստանը կուտակել է էական տնտեսական ներուժ ռեսթարթի համար, մասնավորապես, որպեսզի զրոյից սկսենք տնտեսական հեղափոխություն: "Այդ ներուժը կօգտագործվի, որպեսզի մենք այս իրավիճակից դուրս գանք էլ ավելի ուժեղ", - նշել է վարչապետը:

 

Շարունակելով միտքը՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ որոշումները, որոնք ընդունվելու են, պետք է ունենան ռազմավարական խորություն։ Վարչապետի հավաստմամբ, մշակվել է  տնտեսությանն աջակցության վերաբերյալ ծրագիր, որպեսզի կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում այն հաջողությամբ հաղթահարի ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ լուծումները հանրությանը կներկայացվեն միայն այն ժամանակ, երբ պետությունը վստահ լինի դրանց ճշտության հարցում:

 

Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում հապճեպ քայլերի դիմել։ Վարչապետը հիշեցրել է, որ դեմ է այն նպաստներին, որոնք ավելի կթուլացնեն տնտեսությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր ծախսված լումայի հիմքում պետք է դնել զարգացման ծրագիր։