Արմինֆո.Կորոնավիրուսի փաստացի համաճարակը Հայաստանի, ինչպես նաև բազմաթիվ այլ պետությունների իշխանություններին մի շարք անակնկալներ է մատուցել, որոնց համարժեք պատասխաններ տալը շատ դժվար է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
<Այս առումով պատասխանները տրվում են՝ իրավիճակից ելնելով։ Ընդ որում ամենուր ՝ սկսած Չինաստանից վերջացրած ԱՄՆ-ով։ Այս իրավիճակի ազդեցությունը այս կամ այն տնտեսության վրա առաջին հերթին կախված է արդեն առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամից դրա կախվածությունից: Հայաստանի մասով նշեմ մի քանի խոցելի վեկտորներ, որոնք այսօր արդեն բավական ցցուն են դրսևորվում: Առաջին հերթին՝ դա հայկական արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունն է>, - նշել է նա ։ Կորոնավիրուսը, ըստ տնտեսագետի, առաջին հերթին խորացրել է այդ՝ վաղուց գոյություն ունեցող խնդիրը: Նույն Ռուսաստանի դեպքում Չինաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նավթի պահանջարկի անկումը հանգեցրել է դրա արժեքի նվազեցմանը և, համապատասխանաբար, նավթային շուկայում գնային պատերազմների: Արդյունքում վերջինս արդեն հայտնվել է լրջագույն ֆինանսական խնդիրների առջև։ Եվ Հայաստանը, որպես Ռուսաստանից մեծ կախվածություն ունեցող երկիր, նույնպես անմիջապես կանգնեց տնտեսական խնդիրների առաջ ։ Մասնավորապես, լուրջ խնդիրներ ունեն Ռուսաստան ապրանքների հայ արտահանողները։
Զուգահեռ վտանգ, նրա գնահատմամբ, ներկայացնում է տրանսֆերտների ծավալի նվազումը։ Տնտեսագետը համոզված է, որ հայկական դրամի որոշակի արժեզրկումից կառավարության հրաժարվելը կհանգեցնի հայկական շուկայի մրցունակության կորստին: Եվ հակառակը ՝ դրամի ներկայիս փոխարժեքի պահպանումը արտոնյալ պայմաններ է ստեղծում ԵԱՏՄ-ից արտահանողների համար։
<Այնուամենայնիվ, այսօրվա իրավիճակում կա մի կարևոր հանգամանք, ինչը բացակայում էր 2015 - ին։ Դա վերաբերում է մեր ներքին շուկայում մրցակցության պայմանների զգալի բարելավմանը։ Նման բարենպաստ պայմանները թույլ են տալիս փոքր-ինչ մեղմել սպասվող դժվարությունները ։ Մյուս կողմից ինֆլյացիան Հայաստանում տատանվում է մեկ տոկոսի սահմաններում, ինչը նույնպես լավատեսության որոշակի առիթներ է տալիս>, - ընդգծել է նա ։
Որպես հայաստանյան տնտեսության վրա միջազգային միտումների ազդեցությունը մեղմող բարձիկ՝ Խաչատրյանը նշել է նախորդ տարի չկատարված կապիտալ ծախսերի արդյունքում գոյացած 300 մլն դոլարի բյուջետային միջոցները: Այս բոլոր միջոցները, ըստ նրա, անհրաժեշտ է ուղղել ընթացիկ տարում լրացուցիչ, կարևորագույն ծրագրերի իրականացմանը։