Երեքշաբթի, 17 Մարտի 2020 16:08

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը:

 

<ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ:

 

Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար>,- նշվում է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: