Երեքշաբթի, 17 Մարտի 2020 18:53

«Ամերիա Սերունդ 12»  ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև  մարտի 29-ը

«Ամերիա Սերունդ 12»  ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև  մարտի 29-ը

Արմինֆո.Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է  առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:  

Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ:

Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև  դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.  https://generationa-arm.ameriabank.am/