Երեթշաբթի, 17 Մարտի 2020 21:46
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում

 ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արտոնությունը վերաբերվում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը։

 

ՙՄենք հստակ գիտակցում ենք, թե որքան կարևոր է տվյալ որոշումը մեր բնակչության համար։ Հաճախորդների հարմարավետության ապահովումը հանդիսանում է մեր կարևորագույն խնդիրը։

 

        Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝ 

  • Մինչև 2 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3 ամսով
  • 2-ից 4 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 4 ամսով
  • 4-ից 5 տարի (ներառյալ)և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 ամսով
  • 5 տարի  և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 և ավել ամսով

         Բոլոր այն վարկերի դեպքում, որոնց վերջնական/ամբողջական մարման օրն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ը ժամանակահատվածում, վերջիններիս ամբողջական մարման ժամկետը կերկարաձգվի 2 ամսով, ինչը ուշացում չի համարվի։ 

         Վարկային գծերի և /արտոնյալ և առանց արտոնյալ ժամանակահատվածով/ վարկային քարտերի դեպքում մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում մարումների չկատարումը ևս ուշացում չի համարվի և չի կիրառվի տույժ և տուգանք, իսկ մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 2 ամսով։      

 

Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն  կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

 

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից

կարող եք օգտվել առանց Բանկ այցելելու՝ առցանց եղանակով՝ Ինտերնետ, Մոբայլ և Վիդեո Բանկ հեռահար ծառայությունների միջոցով՚, - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000