Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 12:44

Հայաստան. Զարգաման նպատակները, մոգական երազանքը, հեղափոխության ձեվաչափը եվ կանխատեսման հորրիզոնը ( ՄԱՍ 2)

Հայաստան. Զարգաման նպատակները, մոգական երազանքը, հեղափոխության ձեվաչափը եվ կանխատեսման հորրիզոնը ( ՄԱՍ 2)

Արմինֆո. Հասարակության կառուցվածի առանձնահատկությունների հետ կապված՝ պետք է հաշվի առնել նաև հայ էթնոսի ու ժողովրդի որոշ հայտանիշներ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորւմ են հասարակության կառուցվածքը: Հայկական էթնոսը հաջողությամբ վերափոխվել է ժողովրդի, այնուհետև՝ ազգի:

Բայց հարկ է նշել, որ նա վաղուց կորցրել է այլ ազգերի ասիմիլացման կամ միաձուլման ունակությունը, և այդ ընթացքում, սակայն, «հաջողությամբ» ասիմիլացվել կամ միաձուլվել է ուրիշ ժողովուրդների հետ:  Այն ունի շատ բացատրություններ, բայց այստեղ մենք սահմանափակվենք փաստերի արձանագրմամբ և նշենք, որ գենետիկական մակարդակում հայերը մնում են մոնո կամ միատարր ​​ժողովուրդ: Զարմանալի է, սակայն գիտականորեն ապացուցված փաստ է, որ գենետիկ մակարդակում հայերին ամենամոտ կանգնած ժողովուրդը չինացիներն են [Следы древних армян в Китае: как получилось, что 4% генов китайцев от армян, https://armenia.im/news/2019-10-15-254225], ըստ երևույթին, այդ պատճառով մենք չենք վախենում կորոնավիրուսից, նույնիսկ հարգալից ենք բոլոր կորոնավիրուսով կասկածյալ վարակակիրների նկատմամբ և նույնիսկ մեծ մասին ամեն հարմարություններով մեկուսացրել ենք Ծաղկաձորում (դա իմիջայլոց):

Տեսլական. Ուրիշներին ասիմիլացնելը վնասակար չէ, իսկ դրա համար կա միայն մի միջոց՝ արդյունավետ զարգացող հասարակություն կառուցել այս երկրում բոլոր մարդկանց համար՝ անկախ ազգությունից և դավանանքից: Այդպես են, կայսերական (բյուզանդական, հռոմեական, ռուսական) և ոչ այնքան կայսերական պետությունները նվաճել ու ասիմիլացրել այլ ժողովուրդների: Մեզ համար, սակայն, խնդիրն առավել կենսական է՝ արդի աշխարհում ինչպես չձուլվել և հայ պահպանվել՝ առանց սահմանների ու ժամանակի սահմանափակումների, երբ մեր հայրենակիցները արտագաղթել ու արտագաղթելու են իրենց պատմական հայրենիքից, որը իրողություն է (դրա ոչ միանշանակ պատճառները տարողունակ հետազոտության առարկա են): Բաղադրատոմսը նույնն է` երկրի հաջող զարգացումը պատմական հայրենիքում, մինչդեռ կա նաև մեծ սփյուռքի խնդիրը: Հայրենադարձությունը ողջունելի ու ցանկալի երևույթ ու գործընթաց է, սակայն, անկեղծ ասած, դրա զանգվածային իրականացումը անիրատեսական է: Այդ դեպքում խնդիրը այլ է. ինչքան հնարավոր է ամուր կապել հին և նոր սփյուռքի՝ աշխարհով մեկ սփռված հայությանը (անգամ երբ նրանք սփյուռքի կառույցներից դուրս են բնակվում) իրենց պատմական հայրենիքի հետ: Այդ հարցում օգնության է գալու այսօրվա աշխարհի նույն մատրիցը` զինված ֆիզիկական տեղափոխման համար առանց սահմանների և ոչ նյութական փոխանակման համար հեռահաղորդակցության միջոցներով ու անսահմանափակ հնարավորություններով: Բայց այդ ամենը մեկ այլ նպատակային թիրախավորման հիմնախնդիր և ռազմավարության առարկա է:

Հաջող զարգացման համար խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես 5000 տարվա պատմություն ունեցող պետություն, պարտավոր է ապագա զարգացման համար ունենալ ռազմավարական կանխատեսման և պլանավորման համակարգ։ Այն ինչ ունենք, մեղմ ասած, ֆիկցիա է, օրինակ՝ արդյունավետության առումով պետական բյուջեի եռամյա կանխատեսման համակարգը, և՝ տնտեսության, և՝ դրա առանձին ոլորտների զարգացման տարբեր ծրագրերը: Դրանք արդյունավետության առումով ավելի շուտ նման են խնդիրների անհրաժեշտության կամ գիտակցելու ցուցադրական հարցադրումների ձևի (որը, ասենք, ևս վատ չի, սակայն, ի վերջո, իմիտացիա է):

Ակնհայտ է, որ դրանց արդյունավետ և գործնական իրականացումը ցանկությունների շարքից է: Ի հավաստումն դրա՝ կարելի է ասել, որ չենք մտաբերի  մինչ այժմ ՀՀ ոչ մի կառավարության կողմից խորհրդարանին և կամ ժողովրդին  որևէ երկարաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրի հաջող իրականացման զեկույցի մասին, քանի որ իրական կյանքում այդ երկարաժամկետ և նույնիսկ միջնաժամկետ պլանավորված գործընթացները արդյունքում ընթացել են սպասումներից հեռու  բոլորովին այլ սցենարով: Նման փաստումը դժվար թե հնարավոր լինի վիճարկել, իսկ ահա նման իրողության պատճառները կարելի է ներկայացնել ծավալուն  վերլուծությունով՝ հիմնավորելով նման արդյունքները՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, կազմակերպչական, ռազմավարական, մարտավարական, ֆինանսական և այլն, չհիմնավորված որոշումների և գործողությունների շղթայով: 

Ինչպես ասվեց նախաբանում, Հայաստանը պատմական հայրենիքում հաջողությամբ զարգացնելու նպատակով նախ և առաջ  անհրաժեշտ է ձևակերպել բոլորիս համար «հայկական երազանք» կենսական կատեգորիան և միաժամանակ  որոշել ռազմավարական կանխատեսման և պլանավորման անհրաժեշտ ձևաչափն ու հորիզոնը: Դա անելու համար ելակետ պետք է ընդունենք այն հարաբերակցությունը, որտեղ քանորդը հավասար է 100-ի (5000 : 50): Ինչպես նշվեց, հաշվարկը շատ պարզ է. եթե մենք մեզ համարում ենք 5000 տարվա պատմության ժառանգորդներ, ապա պետք է ապագային նայենք առնվազն 50 տարվա հորիզոնով, իսկ եթե, օրինակ՝ համեստությունից ելնելով, ընդունում ենք 3000 տարվա պատմությունը, ապա, ըստ այդմ, ապագան կանխատեսելու հորիզոնը կկազմի 30 տարի:

Ասվածը ֆանտաստիկ ժանրից չէ, ոչ էլ բարի ցանկություն: Ապագային հարկ է նայել ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ, հիմք ընդունել  գիտականորեն հայտնի հիմնավորված մոտեցումները: Այլ հարց է  մեթոդաբանական ապարատը և դրա հնարավոր զինանոցը, ուղղակի փաստենք, որ դրանք գոյություն ունեն: Ի վերջո կարևոր է առաջ քաշել հարցադրումը ու դարձնել քննարկման խնդիր: Այդ առումով անդրադառնանք, թե ինչպես են կանխատեսում աշխարհի արդի մոհիկանները կամ գերտերությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Չինաստանի:

ԱՄՆ-ում, օրինակ, չկան մեզ հայտնի խորհրդային ձևաչափի ​​պետական ​ծրագրեր՝ ուղղած գիտության, արդյունաբերության, առողջապահության, տիեզերքի  և այլ ոլոտների զարգացմանը, սակայն այդ երկրում բոլոր ոլորտներն ու ուղղությունները հաջողությամբ զարգանում են 20-30 կամ ավելի տարիների զարգացման հորիզոնով: Տարբեր ճյուղերի և ոլորտների պետական ​​ֆինանսավորման առումով  ամեն ինչ ընթանում է բարեհաջող. որտեղ որ անհրաժեշտ է, կան ծրագրեր և պրոյեկտներ, կազմակերպված են որոշակի կառույցներ, իսկ գաղտնիքը հիմնված է արդյունավետ ֆինանսավորման մատրիցում: Միացյալ Նահանգներում այս բաղադրիչը այնքան էլ պարզ լուծում չունի, սակայն ունի հանճարեղ լուծում. ԱՄՆ-ի պետական ​​բյուջեն կառուցված է հաշվառման հաշվեգրման սկզբունքով (անգլերեն՝ accrual, ռուսերեն՝ начисление): Դա նշանակում է, որ ինչպես պետական բյուջեի եկամուտները, այնպես էլ պետական ծախսերը հետագա շատ տարիների համար պլանավորվում և իրականացվում են հաշվեգրման եղանակով:

Այդ երկրի տարեկան բյուջեն հաստափոր ու ծանրակշիռ «թալմուդ» է, որը պայմանական, այսպես ասած, միջին կարողության մտքի համար չէ: Տարեկան բյուջեի ընդունման գործընթացում ԱՄՆ նախագահի համար իրավական պրոցեսի ընթացքով պատրաստվում է տարեկան բյուջեի հատուկ կրճատ կամ սեղմ տարբերակը (այն ևս իրավական ուժ ունի), որպեսզի գործադիր իշխանության ղեկավարը՝ նախագահը, կարողանա կողմնորոշվել պետական ​​բյուջե կոչվող այդ «թալմուդի» բոլոր «մութ անկյուններում»: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ հաշվառման՝ հաշվեգրման մատրիցը հնարավորություն է տալիս ապահովել բոլոր ֆիքսված խնդիրների կայուն և անխափան ֆինանսավորումը, օրինակ՝ ռազմարդյունաբերության  կամ մեկ այլ ոլորտի համար ամրագրված ֆինանսական պլանավորման այն հորիզոնը, որն ի սկզբանե ամրագրված էր ընդունված ծրագրի շրջանակներում: Այն դեպքում, օրինակ՝ երբ նախատեսվում է 2051 թ. գործարկել նոր սերնդի միջուկային ավիակիր, ապա այդ նախագիծը ֆինանսավորվելու է՝ ըստ նպատակային ծրագրավորման մոտեցման, առանց որոևէ խաթարումների (այն հաջողությամբ օգտագործվել է սովետական ​​համակարգում  ռազմարդյունաբերական համալիրի համար, հարցն այն չէ, որ ԱՄՆ-ն հաջողությամբ որդեգրել է նպատակային ծրագրավորման մեթոդաբանությունը Խորհրդային Միությունից):

Ռազմածովային այդ ավիակրի  վերաբերյալ որոշման պահից (օրինակ՝ 2020 թ. սկիզբից մինչև 2051 թ. ծրագրի ավարտը) երբ կգործարկվի և ջրի վրա կիջեցվի ավիակիրը, ընդունված ծրագրի համաձայն` երկրի տարեկան բյուջեներում կսահմնավեն նպատակային հատկացումներ: Նկատենք, որ Սպիտակ տանը կամ ԱՄՆ Կոնգրեսում իշխանափոխության և կամ որևէ պլանավորված և չնախատեսված այլ իրադարձություններ չեն կարող խաթարել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով սահմանված գործընթացը:

Նշենք, որ ամերիկյան ժողովրդի կենսակերպում ավանդական դարձած «ամերիկյան երազանքի» ավանդույթները համոզիչ կերպով շարունակում է նախագահ Թրամփը, ով ասել է. «Ամերիկան խաղաղության և արդարության մեծագույն ուժերից մեկն է աշխարհում: Ամերիկացիները առատաձեռն են: Դուք նպատակասլաց եք, համարձակ եք, ուժեղ եք, և իմաստուն եք… Յուրաքանչյուր ամերիկացի որոշակի դերակատարում պետք է ունենա այս հսկայական ազգային ջանքի մեջ….Եվ այսօր ես հրավիրում եմ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել մեր կենսական առաքելությանը: Մեր ընդհանուր նպատակն է ամրապնդել մեր ընտանիքները, հարստացնել մեր համայնքները, ծառայել մեր քաղաքացիներին և որպես վառ օրինակ նշել Ամերիկայի մեծությունը ամբողջ աշխարհի համար»: [Նախագահ Թրամփի ելույթը ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ՝ https://ee.usembassy.gov/ru/trumpstrategy/]

Անդրադառնալով Չինաստանի կանխատեսման և պլանավորման փորձին՝ հարկ է նշել, որ 2020-ին լրանում է Չինաստանում «բաց դռների քաղաքականության» 42-րդ տարեդարձը, որն սկիզբ դրեց 1978 թ. Դեն Սյաոպինը: Այս ռազմավարության չորս տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ տնտեսական գերտերությունը: Չինաստանի հաջողությունների բանալին որոշակի նպատակաուղղված երկարաժամկետ ռազմավարական կանխատեսումն է, որն այնուհետև իրականացվում է հնգամյա պլանավորման ծրագրերի միջոցով: Ռազմավարական նպատակադրման լավագույն օրինակը «Չինական երազանքն» է, ըստ որի՝ մինչև 21-րդ դարի կեսի հորիզոնով ներկայացված են Չինաստանի զարգացման համար երկրի կարևոր ամբիցիոզ և առանցքային իրադարձությունները: Նման երկարաժամկետ կանխատեսումը իր հերթին հիմնված է պրագմատիկ մի քանի ոլորտային զարգացման ծրագրերի վրա:

Չին ժողովուրդը և Չինաստանը՝ որպես մեծ ժողովուրդ և պետություն, միշտ ունեցել և այժմ էլ ունի ձևավորած իր մեծ երազանքը, որին էլ ներկայում ձգտում է չին ժողովուրդն  ու պետությունը: Ավելի քան 2000 տարի առաջ չինական երազանքը ձևավորվեց «Երգերի գրքում»՝ «բարգավաճման փոքր հասարակություն» («сяокан»), ձևաչափով, որը երբեմն վերագրում են Կոնֆուցիոսին: «Չինական երազանքը» նաև անվանում են արդար հասարակության մասին հանրային հին երազանքների ռեինկարնացիա կամ վերամարնավորում, որտեղ յուրաքանչյուր մարդ գտնում է իր երջանկությունը: [Формирование концепции «Китайская мечта»: от Сунь Ятсена до Си Цзиньпина, https://applied-research.ru/ru/article/view?id=7109].

Ժամանակակից չինական երազանքի մասին հետևողականորեն հնչեցրել են Մաո Ցզեդոնը, Դեն Սյաոպինը, Ցյան Զեմինը, Հու Ցինթաոն և Սի Ծինպինը: 2013 թ.  ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը, դեռ  2012 թ. ՉԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո «չինական երազանքը» բարձրացրեց նոր մակարդակի: 2012-ի նոյեմբերին Սի Ծինպինը նշեց, որ երազանք ունի ոչ միայն յուրաքանչյուր անհատ,  այլև ազգը՝ որպես ամբողջություն:

 «Չինական երազանքում» Սի Ծինպինը մարտահրավեր է նետում «ամերիկյան երազանքին»: Ի դեպ՝ «ամերիկյան երազանքը» բնորոշվում է տարբեր մոտիվացիաներով, առաջինը փողը յուրացնելու մղումն է: Նախագահ Օբամայի մեկնաբանությամբ հնչեցվեց մեկ այլ ենթատեքստ, որի համաձայն՝ անկախ ծագումից և դաստիարակությունից «ամերիկյան երազանքը» հնարավորություն է տալիս հասնել բարձրագույն պաշտոնների, և ինքն էլ հանդիսանում է դրա մարմնավորման օրինակը: Միաժամանակ Ամերիկայի համար գլխավոր երազանքը միշտ եղել է համաշխարհային հեգեմոնի դերակատարումը և արտաքին թշնամիներին հաղթելու մղումը: Մինչդեռ «չինական երազանքը» հիմնված է ներդաշնակության գաղափարի վրա:

Հանրաճանաչ չինացի բլոգեր Չեն Բինը նշում է, որ Սի Ցինպինի «չինական երազանքը» հիմնված է համայնավարական մշակութային ավանդույթների վրա, որոնցում անձնական շահերը ստորադասվում են ազգի և պետության շահերին: Սի Ծինպինը շեշտում է, որ մարդիկ պատասխանատու են ազգային վերածննդի համար: Այստեղ գերակայում է հոգևոր և նյութական միասնությունը, իսկ «ամերիկյան երազանքում» շեշտադրումը խարսխված է մարդու նյութական կարիքների վրա:

Բայց ամենազարմանալին այն է, որ նշված «երազանքների» իրականացման ուղիներում ամերիկացիներն ու չինացիները շատ առումներով նման են և նույնիսկ ունեն նույն արմատները: Չինացիներն ասում են. «քրտնաջան աշխատանքը կվերականգնի երկիրը, դատարկ խոսակցությունները դրան օգուտ չեն բերի», իսկ ամերիկացիներն ասում են. «Մի՛ ասա, պարզապես արա՛ դա» (Don t say it, just do it»): [Формирование концепции «Китайская мечта»: от Сунь Ятсена до Си Цзиньпина, https://applied-research.ru/ru/article/view?id=7109].

 

Չնայած այն բանին, որ չինական ղեկավարության կողմից «չինական ազգի վերածննդի» ուղին ուրվագծվել է ընդհանուր մոտեցումներով, այնուամենայնիվ, քարոզչական նպատակադրված մեքենան գործում է իրական ռեժիմով. «Չինական երազանքի» միջանկյալ ժամկետը 2021 թվականն է (Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման հարյուրամյակը), իսկ դրա նպատակը «բարեկեցիկ միջին հասարակության» կառուցումն է, բանակի վերազինումը և աշխարհում առաջին տնտեսության դիրքի ստանձնումը: Ամբողջությամբ չինական երազանքը պետք է իրականանա 2049 թվականին՝ ՉԺՀ-ի ձևավորման հարյուրամյակին ընդառաջ: Այսպիսով, «չինական երազանքը» չին ժողովրդի հավաքական երազանքն է ազգային բարգավաճման նպատակին հասնելու համար: Դա խթանում է աշխատավոր մարդկանց առաջնորդվել իմաստուն մոտեցմամբ և տոգորված լինել երջանիկ կյանքին հասնելու պայքարի ոգով:

Եզրակացություն. Մենք պետք է որոշենք ապագայի մեր՝ «հայկական երազանքը»: Այդուհանդերձ մի բան պարզ է՝ երազանքին հասնելու համար մենք պետք է անխոնջ աշխատենք. սա որևէ վերանայման ենթակա չէ, և «ամերիկյան» ու «չինական» երազանքի նույն միտումն ունի: Այս դեպքում, ավելի լավ է առաջնորդվենք Համո Սահյանի բանաստեղծական հզոր խոսքով. «Քարից հաց քամող, քարին թև տվող, քարերի երկիր Հայաստանս...»:

  Գործնականում Չինաստանը նպատակների իրագործման համար ունի հատուկ կառույց՝ Չինաստանի «Բարեփոխումների զարգացման ազգային հանձնաժողով» (NDRC) (ՉԺՀ կառավարության նախկին՝ Պետական պլանավորման հանձնաժողովն և Զարգացման ծրագրերի պետական հանձնաժողովը): Այն Չինաստանի Պետական խորհրդին առընթեր մակրոտնտեսական կառավարման մարմին է և ունի Չինաստանի տնտեսության պլանավորման ու վարչական վերահսկողության լայն գործառույթներ: Չինաստանի տնտեսությունը գործում է  զարգացման հնգամյա ծրագրերի շրջանակներում:

Միաժամանակ, Չինաստանը արևմտյան տնտեսական մոդելի հայտնի շուկայական մեխանիզմներն ու համակարգերը մոդելավորելու և հարմարեցնելու ընթացքում ոչ միայն պլանավորում է, այլև գործարկում է դրանց արագացված կիրառման արդյունավետ մեխանիզմները: Չինական պլանավորման համակարգի տարբերակիչ առանձնահատկությունը պլանի իրագործման ընթացքում ներառված փորձարարական մոտեցումն է, որն օգնում է շտկել և ճշգրտել կազմված պլանները, և հատուկ կադրային քաղաքականությունն է՝ հիմնված պլանավորված ամենակարևոր ցուցանիշների կատարման մոնիթորինգի վրա:

Միևնույն ժամանակ, արտաքին շուկայի խաղացողների վրա ազդեցության նպատակով չինացիները հաճախ օգտագործում են սիմուլյացիոն փորձարկման տեխնիկան: Այս կապակցությամբ մտաբերեցի  1993 թ. Չիկագոյի հացահատիկի բորսայում տեղի ունեցած պատմությունը (այն տեղակայված է Չիկագոյի առևտրի պալատի հայտնի «Sears Tower»-ի շենքում, բարձրությունը՝ 442 մ, կառուցվել է 1974 թ.): Չինացիները, ըստ բորսայի այն ժամանակվա վարչական ղեկավարի (ի դեպ՝ ծագումով էստոնացի), բորսայական գործարքների մանևրելու գործիքակազմը յուրացնելիս ֆյուչերսային գործարքներով գնել էին աներևակայելի մեծ քանակությամբ ցորեն՝ առաջացնելով բորսայական իսկական սոդոմ-գոմոր, չնայած  որ բոլորը գիտեն՝ Չինաստանում ցորենն ու դրա ալյուրից պատրաստված հացը առաջին կենսական սննդամթերք չէ (բրինձն է չինացիների հացը):

Բորսայում չինական բրոքերների նշված գործարքները սադրիչ սպեկուլյատիվ բնույթի էին. նպատակ ունենին՝ ճոճել և ապակայունացնել ֆոնդային բորսայի հավասարակշռությունը: Մեկ այլ, արդեն հայտնի օրինակ. չինական ֆինանսական իշխանությունների կողմից արտահանողներին օգնելու համար ազգային արժույթի՝ յուանի իջեցված փոխարժեքի քաղաքականությունը, որի նպատակն է աջակցել չինացի արտահանողներին (ինչը հակառակ է Չինաստանի առևտրային գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի բազմաթիվ ընդվզումների ու բողոքների) վաղուց և պարբերաբար է արվում:

Եզրակացություն և առաջարկվող մոտեցում. Տարբեր տարիներին ՀՀ կառավարության կողմից զանազան ոլորտներ հայտարարվել են գերակա, սահամանվել են անգամ դրանց համար որոշ քանակական և որակական ցուցանիշներ: Հետագայում այդ  ամենը  իրականում ստանում էր լղոզված ուրվագծեր, քանի որ դրանք ամրագրված չէին հստակ մեխանիզմներով և չունեին  նպատակներին հասնելու արդյունավետ մատրից: Որպես կանոն, պետական ​​աջակցության քիչ թե շատ արդյունավետ  մեխանիզմներ հաճախ հանգում էին և այժմ էլ հանգում են ինչ-որ հարկային արտոնությունների հատկացման՝ առանց դրանց ազդեցության հետևողական գնահատման, և մնացած ամեն ինչը իրականացվում էր այնքան հատվածային, որ դրանց արդյունավետության գործակիցը իջնում էր զրոյական մակարդակի: Արդյունքում հայտարարված ծրագրերը մնում են բարի ցանկությունների մակարդակում, իսկ իրական գործընթացները երբեմն ընթանում են չնախատեսված ուղղությամբ ու արագությամբ:

Ոլորտային շատ օրենքներում կան երկարաժամկետ և միջնաժամկետ զարգացման մոտեցումներ և չափորոշիչներ, որոնք հետագայում համապատասխան արտացոլում չեն ստանում պետական տարեկան բյուջեում: Հետևապես երկարաժամկետ կանխատեսման և պլանավորման ռազմավարության նման ձևաչափի հետ, բնականաբար, մեծ հույսեր կապել չի կարելի:

ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն երկարաժամկետ կանխատեսման և պլանավորման արդյունավետ մատրիցի խնդրում, հատկապես այն միջնաժամկետ ու կարճաժամկետ պլանավորման համակարգերի հետ  արդյունավետ կապելու մեխանիզմների հարցում: Խնդիրը ոչ թե ամերիկյան, չինական, ֆրանսիական կամ ինչ-որ այլ կանխատեսման մոդելի սրբադասումն է, այլ  սեփական արդյունավետ մոդելի կառուցումն է, առնվազն 50 տարվա հորիզոնով (հիմնավորումը վերևում): Այն պետք ունենա մոտեցումների, մեթոդների և լուծումների ներքին ճշգրտման դինամիկ համակարգ՝ թելադրված աշխարհում և երկրի ներսում կատարվող արագ փոփոխվող իրադարձություններով՝ սակայն չշեղվելող նպատակադրված հեռագնա երկարաժամկետ նպատակներից և թույլ չտալով խիստ չափորոշիչների փոփոխություն և նպատակների փոխարինում: Ավելին, նման համակարգը պետք է իր մեջ ունենա նաև իր ծրագրի իրականացման  ներսում կառուցված փորձարարական հարթակ, որը ոչ մի դեպքում չի ենթադրում հեռացում ընդունված չափանիշներից ու մոտեցումներից, առավել ևս՝ շեղում սահմանված նպատակներից:

Ռազմավարական նպատակների իրագործման առումով պետական ​​կառավարման կարևորագույն խնդիրներից մեկը իշխանությունների կողմից պահանջված հարցադրումների ու որոշումների առաջադրման գործընթացն է: Այն առավել արդիական է իշխանափոխության ժամանակ՝ նախորդ իշխանությունների լուծումները, մոտեցումները և մեխանիզմները մասնակի մերժելու, իշխանական համակարգի կազմակերպչական կառուցվածքի կրճատման ու ձևաչափի փոփոխման, կառավարման ապարատում առկա նախորդ կադրերից մասնակի հրաժարվելու համատեքստում: Նման իրավիճակում պետք է իրականացվի իշխանության գործարկման մատրիցի վերափոխում, որի ռեսուրսները կտրուկ սահմանափակված են վերը նշվածի պատճառով: Նախ պետք է հավասարակշռել իշխանության կրճատված ռեսուրսները: Բնականաբար դա չպետք է կատարվի մեխանիկական աճի եղանակով, այլ կատարվի արտաքին ռեսուրսների հաշվին, կամ, ավելի պարզ, իշխանության լիազորությունների կամ գործառույթների պատվիրակման կամ աութսորսինգի հաշվին:

Այդ նպատակով նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել կառավարության և պետական ​​մարմինների կողմից կառավարման և զարգացման վերաբերյալ ստացվող ռազմավարական առաջարկությունները գնահատելու սխեմա: Մենք դա շեշտում ենք հատկապես երկրի զարգացման գերակա կամ ռազմավարական առաջարկների վերաբերյալ որոշումներ կայացնելու կամ դրանք մերժելու առումով, (կամ այն առաջարկությունների,  որոնք նպատակաուղղված են ռազմավարական  գերակա խնդիրների իրականացմանը): Նման կարգի բոլոր առաջարկները մի շարք պետական ​​կառույցների կողմից պետք է անցնեն համապատասխան փորձաքննություն: Ըստ էության՝ դա նախկինում էլ արվել է, կարելի է ասել, որ այստեղ ոչ մի նոր բան չկա:

Իսկ ահա դրանից հետո և կամ դրան զագահեռ՝ այս խմբի առաջարկները պետք է ուղղվեն քննարկման ոչ պետական ​​փորձագիտական ​​հանրությանը (ըստ ուղղությունների), միաժամանակ արտերկրի փորձագետների ներգրավման հնարավորությամբ: Նշենք, որ այստեղ  առաջարկվում է միայն գործողությունների սխեմա՝ առանց ընթացակարգային գործողությունների հստակեցման՝ ներառյալ ֆինանսավորման բաղադրիչը: Ստացված երկու և կամ մի քանի եզրակացությունների հիման վրա (նույնիսկ տարբեր և չհամընկնող կամ հակառակ կարծիքների դեպքում) անհրաժեշտ է դրանք նաև ներկայացնել միջազգային ֆինանսական հաստատությունների` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրմի, ՎԶԵԲ-ի և այլն, փորձաքննության, կապված` խնդրի ուղղությունից և ներկայացված առաջարկություններից: Միջազգային փորձագիտական կազմակերպությունների շարքում անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել բոլոր նրանք, ում հետ ՀՀ-ն համագործակցում է անդամակցության կամ այլ  ձևաչափով:

Միջազգային կառույցների և կազմակերպությունների ռեսուրսներն օգտագործելու համար կարևոր է նորարարական մոտեցման նախատեսում: Որպես կանոն՝ պետությունը կամ նրա լիազոր մարմինները կարող են դիմել նրանց օժանդակության համար, օրինակ՝ Համաշխարհային բանկին և այլոց, ինչը համընդհանուր մոտեցում է: Հանարային մասնագիտական փորձագիտական ​​կառույցների և անհատների կողմից առաջարկվող նորարարական առաջարկությունների գնահատման և փորձաքննության համար առաջարկվում է նույն միջազգային կազմակերպությունների և կառույցների աջակցության հնարավորությունը, որն ի վերջո, պետք է ծառայի պետական նշանակության խնդիրների իրականացմանը: Այդ նպատակով նախ պետք է նախատեսվի հասարակական կազմակերպությունների (անհատ փորձագետների) կողմից նշված կարգի առաջարկների կամ նախաձեռնությունների փորձաքննության ընթացակարգի հաստատումը: Նախաձեռնող կարող են հանդիսանալ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովները,  խմբակցությունները և անհատ պատգամավորները:

Որոշակի սահմանված ընթացակարգով հաստատման առկայության դեպքում գործադիր մարմինը` կառավարությունը կամ նրա լիազոր մարմինները, պարտավոր կլինեն միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից գնահատման և փորձաքննության ուղարկվող հարցերի ցանկում ներառել հասարակական կազմակերպությունների (անհատ փորձագետների) նման նախաձեռնությունները: Ստեղծվող նման ընթացակարգային ինստիտուտը օբյեկտիվ նախադրյալներ կստեղծի գործադիրի, օրենսդիրի և մասնավոր ոչ պետական ​​փորձագիտական ​​հանրության հատվածի արդյունավետ փոխգործակցության համար՝ ուղղված երկրի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությանը:

Եռաչափ կամ քառաչափ փորձաքննության եզրակացությունների կամ արդյունքների հավաքագրումից հետո ՀՀ պատկան մարմինը և կառավարությունը կկարողանան կայացնել հիմնավորված որոշումներ. ա) առաջարկվող նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ, բ) համապատասխան որոշումներ կայացնել ոչ պետական ​​իրավասու կառույցներին ծրագրերի իրականացման  պատվիրակման կամ աութսորսինգի վերաբերյալ:

 Նման մոտեցմամբ որոշումների կայացման համար կարող են առարկել, որ դա կլինի. ա) չափազանց թանկ: Իսկ կարո՞ղ է իրականում գործողությունների մոդելի ընդունումը կամ դրանց մերժումը լինել առանց խիստ հավասարակշռված և հիմնավորված գնահատման, եթե կառավարությունը օբյեկտիվորեն չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, հատկապես մասնագիտական ​​և այլն, բ) մյուս առարկությունը այն է, որ այն նախատեսում է գործողությունների չափազանց երկար, բյուրոկրատական ​​շղթա՝ վերջնական օբյեկտիվ գնահատականը կորցնելու ռիսկով: Հարկ է կրկին շեշտել, որ նման ձևաչափի ընթացակարգերի կառուցումը,   պետք է նախատեսվի.

ա) ռազմավարական տրամաչափի նպատակների և խնդիրների կամ այն մարտավարական առաջարկների իրականացման համար, որոնցով որոշվելու են զարգացման ռազմավարական խնդիրները.

բ) արդյունավետ պետք է կառուցվի փորձաքննության և գնահատման թվացյալ երկար շղթան՝ ըստ ձևաչափի և իրականացման ժամկետների: Այդպես է սկզբունքորեն նորարարական կառավարումը գործում բոլոր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսում.

Գ) նման մոտեցումը մասնակիցների շահերի բախումը կանխարգելելու լավագույն միջոցն է բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերից (որոշումների կայացման գործընթացում):

Մեկ անգամ ևս պետք է շեշտել, որ վերը նշված առաջարկությունները ուղղված են իշխանության կառավարման ներուժի բարձրացմանը, երկրի երկարաժամկետ խնդիրների կանխատեսման, պլանավորման և ռազմավարական նպատակների իրագործմանը, երկրի սոցիալական կառուցվածքի կայուն հավասարակշռությանը և, ըստ այդմ, երկրի յուրաքանչյուր քաղաքացու կայուն դիրքի պահպանմանը:

Նշված և ածանցյալ դրական փոփոխությունների հույսը մեզ ոգեշնչում են մեր կողքին աճող և հզորացած երիտասարդները, ովքեր իսկական ազնվականության ու քաջության օրինակ ցուցաբերելով՝ ազնվորեն և անձնվիրաբար իրենց խաչն են կրում հանուն պատմական հայրենիքի՝ Հայաստանի սահմանների պաշտպանության, իրենց հարազատների ու ընկեների բարգավաճման և սեփական երազանքների իրականացման:   

 

Արա Քարյան

«Լոգիկա» ֆինանսատնտեաական և գործարար անկախ

հետազոտությունների կենտրոն»»,ՀԿ-ի նախագահ,

տ.գ.թ., ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ,

Համաշխարհային բանկի ֆինասավորմանբ 2002 թ.

ՀՀ հակակոռուպցիոն առաջին ծրագրի մշակման

 փորձագիտական խմբի անդամ:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98