Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 16:56
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Արմինֆո.Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող  իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից  31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն` +37410550601 և +37460838300 հեռախոսահամարներով: 

Մարտի 17-ին, 15 օր գործողության ժամկետով անվճար տրամադրվել է 500 ՄԲ, մեր բոլոր բաժանորդներին, ովքեր գտնվում են Եվրոպայում,  Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում:

Մինչև մարտի 31-ը ներառյալ Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում կգործեն իջեցված սակագներ, մասնավորապես.

-    5 անգամ կնվազի ինտերնետի սակագինը և կկազմի 10 դրամ:
-    3 անգամ կնվազի դեպի Հայաստան ելքային զանգի մեկ րոպեի սակագինը և կկազմի 50 դրամ:

«Beeline-ը մշտապես հոգ է տանում իր բոլոր բաժանորդներին անխափան ու մատչելի կապ տրամադրելու համար, իսկ այս բարդ իրավիճակում երկրից դուրս գտնվող մեր հայրենակիցները կկարողանան օգտվել ինտերնետից և ելքային զանգեր կատարել դեպի ՀՀ իջեցված գներով՝ մտերիմների հետ շփումը էլ ավելի հարմարավետ դարձնելով», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իջեցված սակագները կգործեն նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցների համար։ Դեպի Հայաստան զանգի մեկ րոպեն կարժենա 50 դրամ, նախկին 250 դրամի փոխարեն, իսկ ՄԲ-ի արժեքը 250 դրամից կիջեցվի 10 դրամի։