Արմինֆո.Հաշվի առնելով Մարտի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված Արտակարգ դրությունը, ինչպես նաև քաղաքացիների հանդեպ մեր ունեցած սոցիալական պատասխանատվությունը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, մասնավորապես.
ԱՊՊԱ պատահարների դեպքում հատուցման դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է շարժվել քայլերի հետևյալ հերթականությամբ.
4. Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերն են.
Ցանկացած հարցերի դեպքում կապ հաստատել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի շուրջօրյա զանգերի կենտրոնի հետ 010 59 21 21 հեռախոսահամարով:
Բացի այդ, մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։
Հավելվածը կարող եք ներբեռնել App Store եւ Google Play հարթակներից։ Հավելվածում պատահարի գրանցումը իրենից արդեն ենթադրում է հատուցման դիմումի ներկայացում։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները կաշխատեն տնից եւ կապահովեն գործընթացների անընդհատությունը։
Եկեք հոգ տանենք միմյանց համար եւ պատվով հաղթահարենք դժվարությունները։
Լինե'նք առողջ եւ պահպանե'նք հիգիենայի կանոնները։