Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 20:46
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ԿԲ գործիքակազմը թույլ է տալիս ապահովել ֆինանսական համակարգի անխափան գործունեությունը

ՀՀ ԿԲ գործիքակազմը թույլ է տալիս ապահովել ֆինանսական համակարգի անխափան գործունեությունը

Արմինֆո. Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։

 

Ինչպես նշված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։

 

ՙՆշված նպատակների համար ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները  կլանելու կամ մեղմելու համար։ Իրադարձությունների հետագա ընթացքի տարբեր փուլերում Կենտրոնական բանկը դիտարկում է նաև բոլոր կողմերի շահերը հավասարակշռող մոտեցումների կիրառում։

 

Իրականացվող քաղաքականության արդյունավետության համար Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաև կարևորում վերջիններիս սերտ և թափանցիկ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ։

 

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների սերտ համագործակցության և օպերատիվ գործողությունների արդյունքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրների առջև են կանգնել, հնարավորություն ունեն դիմել իրենց սպասարկող կազմակերպությանը իրենց վարկային պարտավորությունների համար անհատական մոտեցում կիրառելու նպատակով։ Արդյունքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի դրամական հոսքերի գնահատման հիման վրա կարող է ձեռք բերվել երկկողմ համաձայնություն, այնպես որ հաճախորդի վարկային բեռը կտրուկ չավելանա և ժամանակավոր դժվարությունները բացասաբար չանդրադառնան վերջինիս վարկային պատմության վրա։ 

 

Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ)՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000