Հինգշաբթի, 19 Մարտի 2020 17:39

PayX նորարական լուծումները վերածում են ցանկացած բիզնես առցանց առեվտրի

PayX նորարական լուծումները վերածում են ցանկացած բիզնես առցանց առեվտրի

Արմինֆո.Անդրադառնալով անկանխիկ վճարումների զարգացմանը, պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակում խնդիրը արդիական է ոչ միայն տնտեսության համար, այլ նաև ժողովուրդի առողջության ապահովման համար։

 

ՀՀ Կառավարությունը և Կենտրոնական Բանկը իրենց հրապարակումներով հորդորում են վճարումները կատարել անկանխիկ և խուսափել կանխիկ դրամի հետ շփման միջոցով վիրուսների և վարակի հնարավոր տարածման վտանգից։ Ընդորում, խանութների գանձապահները ավելի վտանգված են՝ քանի-որ ավելի շատ են առնչվում տարբեր գնորդներից ստացված կանխիկի հետ։

 

Ինքնամեկուսացման և կարանտինի պայմաններում առավել պահանջված են հեռակա սպասարկում  և առաքման միջոցով վաճառքներ իրականացնող  խանութների ծառայությունները, սակայն դրանցից շատերը չունեն անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Հիմնական խնդիրն այն է, որ ինտերնետային կայքերի ստեղծումը և նրանում քարտերով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովումը աշխատատար և ծախսատար են։

 

Բացի այդ, ինտերնետային կայքերի միջոցով հաճախ հնարավոր չէ ապահովել հաճախորդի անհատական սպասարկումը և հատուկ առաջարկներով վաճառքները։ Շատ դեպքերում հաճախորդները իրենց հետաքրքրող ապրանքների և ծառայությունների համար կապ են հաստատում հեռախոսով, էլ.նամակով կամ չատի միջոցով և անհրաժեշտություն է առաջանում հենց այդ պահին հաճախորդին ներկայացնել ծառայության / ապրանքի արժեքը ու ստանալ վճարումը /կամ կանխավճարը/։ Բացի այդ, ինտերնետային  խանութներում անկանխիկ վճարում կատարելու համար սովորաբար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ներբերռնել հավելված, ինչից շատերը նույնպես խուսափում են։

 

Նման դեպքերի համար են նախատեսված PayX-ի նորարարական լուծումները՝ MerchantX հավելվածը և WEB հասանելիությունը։

 

Դրանց պարզ ինտերֆեյսի միջոցով հնարավոր է ընդունել վճարումները ոչ միայն տեղում՝ QR կոդի գեներացման միջոցով, այլ նաև ուղարկել վճարման հարցում հաճախորդին՝ իր համար նախընտրելի եղանակով (SMS, e-mail, Viber, Watsapp. Skype, Messenger և այլն): Հաճախորդը ստանում է վճարման հարցման հղում, որով անցնելուց հետո հայտնվում է վճարման հարցումը ուղարկող կազմակերպության լոգոն, անվանումը, վճարման նպատակը և գումարը։

 

Վճարումը կարող է կատարվել Visa, MasterCard կամ ArCa քարտով՝ 3D Secure անվտանգ տեխնոլոգիայով, ինչպես նաև QR կոդի ընթերցման միջոցով՝ PayX գործընկերների հավելվածներով (հնարավորությունը արդեն հասանելի է ArCa.am, Ardshinbank, Armbusinessbank, Evocabank, Unibank մոբայլ բանկիգի և  PayX հավելվածներում)։

 

Այս լուծումների միջոցով ցանկացած բիզնես կարող է վերածվել առցանց առևտրի և սկսել ընդունել վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհից՝ առանց որևէ ֆինանսական ծախսի և ներդրումների, առանց լրացուցիչ ծրագրային ապահովում մշակելու կամ ինտեգրելու անհրաժեշտության՝ նույնիսկ սեփական ինտերնետային կայքի բացակայության պարագայում։

Այս տարբերակով վճարումների ընդունումը կարող է նպաստել առաջին հերթին առցանց / հեռակա պատվերների և առաքումով վաճառքներ իրականացնող սուպերմարկետների, սննդի, նվերների, ծաղիկների և հրուշակեղենի առաքման ծառայությունների, տուրիստական ոլորտի կազմակերպությունների՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, ավտոմեքենաների վարձույթի սրահների, ինչպես նաև տնտեսության ցանկացած այլ բնագավառում գործող բիզնեսի վաճառքների ավելացմանը։

 

MerchantX հավելվածը և WEB հասանելիությունը տրամադրվում են անվճար։ Դրանց միջոցով վճարումներ ընդունելու համար առևտրային կազմակերպությունները պետք է կնքեն վճարումների սպասարկման պայմանգիր PayX գործընկեր որևէ բանկի հետ՝ վճարային քարտերի սպասարկման համար նախատեսված նույն սակագներով։