Հինգշաբթի, 19 Մարտի 2020 20:24
Ալինա Հովհաննիսյան

ժամանակավորապես կսահմանափակվի մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից

ժամանակավորապես կսահմանափակվի մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից

Արմինֆո Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, արտադրատեսակների ցանկը ներառում է շնչառական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ, քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ, հակաժանտախտային կոստյումներ, առանձնահատուկ ամրության բախիլներ, դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ, ախտահանիչ նյութեր, վիրահատական ձեռնոցներ, բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, բժշկական դիմակներ, բժշկական վիրահատական խալաթներ, մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, շնչառական սարքավորում՝ օզոնային, թթվածնային և ցողացրային (աէրոզոլային) կիրառման, Էթիլային սպիրտ, ախտորոշիչ թեստեր և այլն:

 

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

 

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա: