Հինգշաբթի, 19 Մարտի 2020 23:21
Ալինա Հովհաննիսյան

Նախարար. Կորոնավիրուսն էական, բայց կարճաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Նախարար. Կորոնավիրուսն էական, բայց կարճաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Արմինֆո.Կորոնավիրուսն էական, բայց կարճաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա,Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

<Դժվար է գնահատել քանակական կտրվածքով ինչպիսի կորուստներ մենք կունենանք:

Բայց այն ազդեցությունը, որը կորոնավիրուսը կունենա ՀՀ տնտեսության վրա կարճաժամկետ հեռանկարում, կօգնի Հայաստանին գտնել նոր հնարավորություններ և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր գործողություններին երկարաժամկետ կտրվածքով>, - ընդգծել Է նախարարը ։

 

Նա նշել է, որ ստեղծված պայմաններում արդեն տեսանելի են երկրում մի շարք ոլորտների տնտեսական կյանքի բնականոն ընթացքի խախտումները: <Բայց վստահ եմ, որ այդ դասերը մենք կկարողանանք յուրացնել։ Եվ այն ընկերությունները, որոնք նոր իրականության մեջ կարողացել են հասկանալ և գնահատել իրենց ռիսկերը և նոր մոտեցումներ ձևավորել դրանց կառավարման հարցում, վաղը դուրս կգան այդ վիճակից ավելի ուժեղ և վստահ>, - ասել է նախարարը ։

 

Խաչատրյանն ընդգծել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հարվածի տակ են հայտնվել հիմնականում հանրային սննդի, զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի սուբյեկտները, ինչպես նաև արտահանողները, որոնց իրացման հիմնական շուկան ՌԴ-ն է։ Այդ առնչությամբ նա նշել է նավթի գների անկումը և ռուբլու արժեզրկումը՝ համաշխարհային տնտեսության անորոշության պատճառով, ինչն ազդել է հայ արտադրողների առեւտրային գործառնությունների վրա: <Թեև թվում էր, թե նավթի գների նվազումը պետք է դրական ազդեցություն ունենար ՀՀ տնտեսության վրա, բայց միևնույն ժամանակ միջազգային շուկայում նվազեցին պղնձի գները, ինչը ուղղակի հարված հասցրեց հայկական տնտեսությանը>, - ասել է նա: Այս միտումը, ըստ Խաչատրյանի, ծանր պայմաններ է ստեղծել ձեռնարկությունների համար։ Սակայն նախարարը լի է վստահությամբ, որ վերջիններիս կհաջողվի դիմակայել մարտահրավերներին, այդ թվում ՝ ծախսերի վերակազմավորման շնորհիվ։

 

Կառավարությունը, ինչպես նշել է Խաչատրյանը, ամենօրյա ռեժիմով քննարկում է Հայաստանի մասնավոր հատվածին աջակցելու հնարավորություններն ու մեթոդները ։ Նախարարն ընդգծել է, որ պետությունը մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք մշակել են ստեղծված իրողություններում դժվարությունների հաղթահարման ծրագրեր: Բացի այդ, կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով դժվար կացության մեջ կհայտնվեն, մասնավորապես՝ աշխատանքի կորստի պատճառով:

 

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ, որոնք երկրում իրականացնում են զարգացման ծրագրեր տարբեր ոլորտներում: