
Արմինֆո. Երրորդ երկրներից առաջին անհրաժեշտության բժշկական նշանակության գրեթե բոլոր ապրանքներն ու արտադրանքը ԵԱՏՄ շուկա կներկրվեն զրոյական մաքսատուրքով ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա տեղեկացրել է, որ այդ որոշումը կայացվել է ԵԱՏՄ երկրների միջև քննարկումների ընթացքում ։
Ինչպես նշել է Խաչատրյանը, այս արտոնյալ ռեժիմը կգործի կես տարվա ընթացքում:
