Ուրբաթ, 20 Մարտի 2020 12:17

Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով

Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով

Արմինֆո.Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը ՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով: Վարկերի տրամադրման և սպասարկման, մասնավորապես նոր վարկերի տրամադրման սահմանափակումներ չկան:

Բանկային ծառայությունները, այդ թվում վարկերի տրամադրումը, հասանելի են ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար տարբերակով՝ բանկի բջջային հավելվածի միջոցով:

 

Հիշեցնում ենք, որ Արդշինբանկի 63 մասնաճյուղերը սպասարկում իրականացնում են հանրապետության ողջ տարածքում, որոնցից 19-ը՝ Երևանում, 44-ը` մարզերում: Բացի այդ, բանկն ունի բանկոմատների և տերմինալների լայն ցանց: